ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է «ԱԳԱ-ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) պատկանող www.psyguard.me կայքի կողմից Այցելուների անձնական տեղեկությունների օգտագործումը:
Այցելուների անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։
Կայքում գրանցվելով և իր անձնական տվյալները տրամադրելով Այցելուն համաձայնվում է, որպեսզի Ընկերությունը մշակի և օգտագործի իր անձնական տվյալները՝ Օգտագործման համաձայնագրում նշված նպատակների իրագործման և ծառայությունների մատուցման համար:
Այցելուի անձնական տվյալները Ընկերության կողմից չեն կարող տրամադրվել երրորդ անձանց՝ առանց Այցելուի համաձայնության, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ընկերությունը առանց Այցելուի համաձայնության կարող է վերջինիս անձնական տվյալները փոխանցել կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել երրորդ անձանց՝ Այցելուի կյանքի, առողջության կամ ազատության պաշտպանության համար:
Այցելուի կողմից իր անձնական էջի ապաակտիվացման դեպքում, եթե վերջինս չի ցանկանում որպեսզի իր անձնական տվյալները պահպանվեն Ընկերության մոտ, ապա այդ մասին պետք է գրավոր կերպով հայտնի Ընկերությանը և պահանջի հեռացնել նման տվյալները։ Ընկերությունն Այցելուի անձնական տվյալները հեռացնելուց հետո պարտավոր է այդ մասին հայտնել Այցելուին։
Այցելուի և Հոգեբանի միջև հաղորդակցությունը և առցանց խորհրդատվությունները տեղի են ունենում գաղտնի։ Դրանք ենթակա չեն բացահայտման երրորդ անձանց, ներառյալ Ընկերության աշխատակիցներին:
Ընկերությունն իրավունք ունի միակողմանի կերպով փոփոխել և լրացնել Գաղտնիության քաղաքականությունը, ինչի մասին Այցելուները համարվում են պատշաճ ծանուցված Կայքում դրանց հրապարակման պահից։