Վստահելի մասնագետների տվյալների բազա, որտեղից կարող եք ընտրել՝ ելնելով Ձեր չափանիշներից և պահանջներից:
Օր և ժամ ընտրելու հնարավորություն։
Հասանելիություն ծառայություններին ցանկացած ձևաչափով (տեսազանգ, ձայնային զանգ կամ տեքստային հաղորդագրություն) ցանկացած վայրից:
Ակնթարթային վճարումներ կատարելու հնարավորություն
Մենք առաջարկում ենք առցանց հոգեբանական աջակցության համապարփակ տարբերակներ՝ Ձեր բոլոր կարիքները բավարարելու համար:
Անհատական թերապիա
Անհատական թերապիան հոգեթերապիայի ձևաչափ է, որի ընթացքում որակավորված մասնագետն օգնում է այցելուին հաղթահարել իր հոգեբանական խնդիրները։
Զույգերի թերապիա
Զույգերի թերապիան հարաբերություններակենտրոն գործընթաց է՝ ուղղված Ձեր և Ձեր զուգընկերոջ/ուհու հարաբերություններում առկա խնդիրների հաղթահարմանը։
Ընտանեկան թերապիա
Ընտանեկան թերապիան հոգեթերապիայի ձևաձափ է, որն օգնում է ընտանիքի անդամներին բարելավել ներընտանեկան հաղորդակցումը և հարթել տարաձայնությունները։
Երեխաների և դեռահասների թերապիա, ծնողավարության խորհրդատվություն
Մասնագիտացված թերապիա երեխաների և դեռահասների համար, ինչպես նաև ծնողավարության խորհրդատվություն ծնողների համար